Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքային կենտրոն՝ Ակնաղբյուրին

Հուլիս 07,2010 00:00 Share

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը: Շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:
Արարողությանը ներկա են եղել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած շուրջ 50 հոգանոց բարերարների պատվիրակությունը՝ ծրագրի բարերար Ջորջ Թավիդյանն իր տիկնոջ հետ: Թավիդյանների ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատու անդամ է:
Երկհարկանի համայնքային կենտրոնում այսուհետեւ կգործեն գյուղապետարանը, համայնքային գրադարանը, 50 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը, ինչպես նաեւ առանձին մուտքով բուժկետը:
Համայնքային կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է բնակչության կյանքում, քանի որ տարիներ շարունակ գյուղապետարանը գործում էր երկհարկանի խարխուլ շենքում, որտեղ առ այսօր էլ ապաստանում է փախստականների երկու ընտանիք, գյուղն ընդհանրապես չուներ հանդիսությունների սրահ, գրադարանը տեղակայված էր կիսակառույց խոնավ շենքում, իսկ բուժկետը՝ մետաղե տնակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել