Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՂՈՒՄ ԵՆ ԿԵՂՏՈՏ ՋՐՈՒՄ

Հուլիս 07,2010 00:00 Share

\"\"Ամառվա տապը երեխաներին դեպի լողավազան ու ջուր է մղում: Իջեւանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 100 մետր հեռավորությամբ գտնվող լողավազանում երեխաները զովանում են: Աչքի է զարնում ջրի աղտոտվածությունը, հատակը չի երեւում: Ջրի մակերեսին կեղտի մեծ բծեր կան, պլաստմասսայե շշերը ջրում երեխաների հետ «հարեւանություն» են անում:
– Այս ջուրը ե՞րբ է փոխվել,- հարցրի ափին կանգնած մի քանի չափահասների, ովքեր նայում էին լողացող երեխաներին:
– Երեւի մի ամիս առաջ,- պատասխանեցին նրանք:
Չափահասները նայում են կեղտոտ ջրում լողացող անչափահասներին: Իսկ ո՞ւր է նայում ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզի ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել