Մայիսի 12-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է եւ գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի մասին, Ալֆրեդ Նոբելի մասին: Այժմ նա ավարտել է Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված չափածո երկհատորյակի առաջին հատորը, որը կոչվում է «Երկնային գանձը»: Ահա թե ինչ է գրում նա գրքի սկզբում.
Թե դու ի՞նչ ազգ ես, իսկ ո՞վ է հարցնում՝ ի՞նչ ազգ է ոսկին:
Երկու հարգանվամբ Վլադիմիրն ես ու Ժիրինովսկին,
Ուրիշի փայն էլ ուտողի սարքը կոչում են բերան
Քոնը ճիշտ խոսքի խտությամբ՝ կաթից ճերմակի մերան,
Ընդարձակվելիս՝ հայ ու հրեա հավասար նժարներ,
Իրենցից բացի բոլորին կշռող խելքի դժարներ……


















































