Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Հուլիս 07,2010 00:00 Share

Գերմանական Սաքսոնիա-Անխալտ մարզի ոստիկանությունը քննում է ճանապարհատրանսպորտային մի պատահար, որի արդյունքում երկու մարդ է մահացել: Այդ մասին տեղեկացնում է The Local. պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ հուլիսի 4-ին, սակայն դրա մանրամասները միայն երեկ են ի հայտ եկել:
Դոլլե համայնքում երկու մեքենաների դիմահար հարվածի արդյունքում մահացել են երկու վարորդներն էլ՝ 27-ամյա մի կին եւ 59-ամյա ոստիկանը՝ Մագդեբուրգ քաղաքից: Մեքենաներից ոչ մեկի սրահում ուղեւոր չի եղել: Սակայն ավելի ուշ, երբ ուսումնասիրել են մեքենաները, ոստիկանի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մերկ կնոջ դիակ: 
Հետաքննության վարկածով՝ դա վարորդ-ոստիկանի կնոջ դին էր: Ըստ ոստիկանների՝ մեքենաների բախման պահին կինն արդեն իսկ մահացած էր: Դիակի մերկ մարմնի վրա եղել են բռնությունների բազմաթիվ հետքեր: Ինչպես հայտնում են իրավապահները՝ մոտ ժամանակներս կհրապարակվեն փորձաքննության արդյունքները, որոնցից պարզ կդառնա՝ երբ եւ ինչից է մահացել այդ կինը, եւ նա իսկապե՞ս ոստիկանի կինն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել