Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՍԻՆԳԱՊՈՒՐԻՑ ԱՌԱՋ

Հուլիս 07,2010 00:00

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշարում, որտեղ խաղարկվում էին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մրցանակները, Հայաստանի միակ ներկայացուցիչը օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մասնակից, երեւանցի Հրայր Մաթեւոսյանն էր (60 կգ քաշային կարգ): Մարզիչ Յուրի Ներսիսյանի սանը այնտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է երեք մենամարտ: Նախնական փուլերում Հրայրը հաղթել է Ուզբեկստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում 3:2 հաշվով պարտության մատնել ադրբեջանցի մրցակցին եւ հաղթող ճանաչվել: Այս հաջող մրցելույթը Հրայր Մաթեւոսյանի համար Սինգապուր մեկնելուց առաջ ուժերի փորձարկման եւ ինքնավստահություն ձեռք բերելու լավ հնարավորություն էր:
ՀԱՕԿ-ի կայքէջը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել է 12 երկրի 74 մարզիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել