Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության ժպիտները եւ արցունքները

Հուլիս 07,2010 00:00

\"\"
\"\"
\"\"
\"\"

Սպորտի օրենքները դաժան են: Հատկապես՝ երբ խոսքը այնպիսի մրցաշարի մասին է, ինչպիսին չորս տարին մեկ անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն է: Այստեղ առնվազն երկու տարի տեւող նախապատրաստական շրջանում մարզումների ժամանակ թափած քրտինքը, որակավորման փուլերը մեծ դժվարությամբ հաղթահարելու համար գործադրած ջանքերը մեկ օրում ազգային հավաքականներին ու նրանց երկրպագուներին դարձնում են կամ ամենաերջանիկն աշխարհում, կամ ամենադժբախտը: Ի՞նչ ապրումներ են ունենում ֆուտբոլիստները, մարզիչները, ֆուտբոլասերները՝ հաղթելու կամ պարտվելու դեպքում: Նկարագրել հնարավոր չէ: Անձամբ զգալ է պետք: Բայց այս օրերին Հարավ- Աֆրիկյան Հանրապետությունում լուսանկարչական խցիկների որսած ակնթարթները որոշ չափով պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել