Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՁԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Հուլիս 14,2010 00:00

Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թիվ 121 մանկապարտեզում օրերս երեխաներին հյուր է եկել մի օձ: Սողունին նկատել է մանկապարտեզի վարիչը:

«Առավոտի» այս տեղեկությունը հաստատեցին նշյալ մանկապարտեզից: Մեզ հետ զրույցում մանկապարտեզի բուժքույր Մարիամ Ոսկանյանը պատմեց. «Մեր վարիչը մուտքի մոտ, ոտքի տակ ինչ-որ կոշտ բան է զգացել, երբ նկատել է, որ օձ է՝ ուղղակի սարսափահար է եղել»: Տիկին Ոսկանյանի խոսքերով, այդ դեպքից հետո տարածքն ամենայն ուշադրությամբ զննել են, բայց այլ օձերի չեն գտել. «Չգիտենք, այդ մեկն էր, թե շատ են, բայց հիմա շատ ուշադիր ենք, երեխաներին դուրս ենք տանում խմբերով ու միայն դաստիարակների առաջնորդությամբ, մենք էլ համակ ուշադրությամբ հսկում ենք նրանց»: Նրա խոսքերով, երեխաների ծնողներն էլ են արդեն դժգոհում, բայց իրենք չգիտեն ինչ անեն, ում դիմեն. «Դրանց դեմն ինչպես ենք առնելու, չգիտենք»: Հետաքրքրվեցինք, թե նախորդ տարիներին է՞լ են մանկապարտեզի տարածքում ամռան ամիսներին օձեր հանդիպել, ասաց, որ այս տարի են դրանք շատացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել