Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է

Հուլիս 14,2010 00:00

\"\"Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Սա տեսնելուց հետո մարզպետը զրուցել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ, ներկայացրել իր դժգոհությունը՝ պահանջել հետեւել շինաշխատանքներին՝ դրանց ժամանակին եւ որակյալ իրականացումն ու շահագործումը ապահովելու նպատակով:

Մեր կողմից հավելենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ կառավարման խորհրդում կա 5 նախարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել