Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկվեց 10 տարով

Հուլիս 17,2010 00:00

2009 թվականի նոյեմբերի 29-ին 13-ամյա Սոս Մելքոնյանը սպանվեց իր իսկ ընկերների ձեռքով՝ 16-ամյա Ազատ Եղոյանի եւ 13-ամյա Սարգիս Վարդիկյանի: Ըստ Ազատ Եղոյանի ցուցմունքի՝ «Սոսի հետ հեռախոսով խոսելուց հետո նա չէր անջատել բջջայինը, եւ ես լսեցի հայհոյանք եւ կարծեցի, որ դա ուղղված է իմ ընտանիքին»: Մեկ այլ ցուցմունքում նշվում է, որ Սարգիս Վարդիկյանն է հայտնել Ազատ Եղոյանին, թե Սոսը հայհոյել է նրան եւ իր ընտանիքին, բայց խնդրել է, որ Ազատը չբացահայտի տեղեկության աղբյուրը: Ահա այն ամբողջ դրդապատճառը, որի արդյունքում 13-ամյա պատանին դանակի 32 հարված է ստացել: Սպանությունից հետո Ազատն ու Սարգիսը գողություն են կատարել բնակարանից եւ փորձել իրացնել գողոնը:
Հուլիսի 15-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս գործով դատավճիռ է կայացրել: Սարգիս Վարդիկյանի՝ դատապարտյալի աթոռին չհայտնվելու միակ պատճառն այն է, որ նա 13 տարեկան է եւ, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ չի կարող հանցագործության սուբյեկտ լինել: Ազատ Եղոյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել