Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԹՀԱՆ ԵՆ ԳՏԵԼ

Հուլիս 22,2010 00:00

\"\"Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում, տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել են բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կժերը:
17-րդ դարի այս ձիթհանը միայն պատմական կարեւոր հուշարձան չէ: Վերականգնման աշխատանքներից հետո այն համալիր այցելող զբոսաշրջիկներին կներկայացնի Տաթեւի տարածաշրջանի հնադարյան մշակույթի եւ խոհարարության ավանդույթներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել