Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌՔՈՎ ԳՆԱՑԻՆ, ԵԿԱՆ

Հուլիս 30,2010 00:00

\"\"

Երեկ 2,5 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանին Աշնակ գյուղում գտնվող հարազատ տանն առաջին դիմավորողներից մեկը նրա մայրն էր՝ Աստղիկ մայրիկը, որը մի քանի ամիս առաջ  դիմավորել էր իր մյուս որդուն՝ քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանին:
Աչքերն արցունքոտ այս կինն «Առավոտին» ասաց, թե՝ շնորհակալ է Աստծուց, որ իր այս որդին էլ տուն դարձավ: «Երեք տարի տանջվեցի, ի՞նչ ասեմ, բալա ջան: Այսօր իմ տան դռներն են բացվել: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր հարգել ու էկել են: Էսօր իմ ուրախության օրն ա: Գոհ եմ Աստծուց, որ տղերքս փառքով, պատվով գնացին, եկան: Ես իրանց ղուրբան»,- իր ազատամարտիկ որդիների մասին հպարտությամբ ասաց Աստղիկ մայրիկը:

Կարդացեք

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031