Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԽ-Ի ՀԵՏ

Հուլիս 30,2010 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն Վիեննայում հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ: Մինսկի խմբում, բացի համանախագահող երկրներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, ընդգրկված են նաեւ Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Բելառուսն ու Թուրքիան: ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, համանախագահները հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրով վերջին զարգացումները: Մասնավորապես ներկայացրել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ Մուսկոկայում եւ Ալմաթիում՝ համանախագահների համատեղ հայտարարությունները: Համանախագահներն ընդգծել են, որ ներդրված ջանքերն առայժմ բավարար չեն՝ հաղթահարելու կողմերի միջեւ առկա տարաձայնությունները, եւ որ լրացուցիչ գործողություններ են անհրաժեշտ՝ հրադադարը ամրապնդելու եւ փոխզիջման ոգի ցուցադրելու համար: Կողմերին աջակցելու նպատակով համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն ծրագրում են այցելել տարածաշրջան սեպտեմբերի սկզբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել