Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳՐԱՔՆՆՈՒՄ ԵՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

Հուլիս 30,2010 00:00

Եգիպտոսի դատախազությունը քննարկում է «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների վաճառքն արգելելու մասին «Փաստաբաններ առանց կապանքների» կազմակերպության ներկայացրած հայցը, որն այնուհետեւ փոխանցվել է Եգիպտոսի Պետական անվտանգության բարձրագույն դատախազություն՝ տեղեկանում ենք tert.am-ից, որը հղում է կատարել dni.ru-ին։ Իսլամի պահպանողական հետեւորդներն այդ հին ժողովածուի մեջ հայտնաբերել են «անբարոյականություն եւ անառակություն» ու պահանջում են վաճառքից հանել արաբական հեքիաթների ժողովածուի ողջ տպաքանակը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել հրատարակման նախաձեռնողին։
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ արաբական հայտնի հեքիաթները սեքսուալ բնույթ կրող ու անբարոյականություն քարոզող բազմաթիվ արտահայտություններ են պարունակում, ինչը խարխլում է իսլամական մշակույթի հիմնական արգելքներն ու հիմքերը։ Սակայն ի պաշտպանություն ստեղծագործության հանդես է եկել Եգիպտոսի գրողների միությունը, որի անդամների կարծիքով՝ «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթները համամարդկային ժառանգություն են, եւ անհրաժեշտ է դրանք պահպանել նախնիներից ժառանգած տեսքով։ Նշենք, որ այդ երկրում հեքիաթները վերջին անգամ հրատարակվել են Եգիպտոսի մշակույթի նախարարության բաժիններից մեկի աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել