Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տաթեւում՝ առաջինը

Հուլիս 30,2010 00:00

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն այսօր լրատվամիջոցների համար ուղեւորություն է կազմակերպում դեպի Տաթեւ: Այցը կապված է հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հետ: Այն մեկնարկել է 2009 թվականի փետրվարին եւ առաջին բաղադրիչը աշխարհում ամենաերկար՝ Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու կառուցումն է, որի աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբեր ամսին: Հիմնադրամն իր ծրագրերը, այդ թվում նաեւ Տաթեւինը, իրականացնում է պետական եւ մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ: Լրագրողները կհետեւեն ճոպանուղու կառուցման շինարարական աշխատանքներին, ինչպես նաեւ ձիթհանի վերանորոգման ընթացքին, որը եւս նախատեսված է հոկտեմբերին ցուցադրել թանգարանային տեսքով: Տաթեւի ձիթհանը, որտեղ ժամանակին ձեթ է արտադրվել, Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենից արժեքավորն ու լավ պահպանվածն է: Նախատեսված է Տաթեւի վերականգնմանը նվիրված շարադրությունների մրցույթի ամփոփում, որն անցկացվել է Տաթեւ եւ Հալիձոր գյուղերում: Ընդ որում, շարադրությունների հեղինակները իրենց աշխատանքներում պետք է առաջարկեին ճոպանուղու՝ իրենց նախընտրած անվանումը, ինչպես նաեւ, թե ճոպանուղին ինչպես կանդրադառնա կամ ինչ դեր կունենա տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել