Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ փւրձը

Հուլիս 30,2010 00:00

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Խանտի-Մանսիյսկում կայանալու է շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն մեր տղաների հավաքականը Յուգրայի մայրաքաղաքում պայքարելու է տիտղոսը պահպանելու համար: Այդ պատիվն այս անգամ վստահվել է գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին,  Արման Փաշիկյանին եւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանին: Իսկ մեր աղջիկներից խաղատախտակի առջեւ հանդես գալու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Անահիտ Խառատյանը:
Կհաջողվի՞ մեր տղաներին երրորդ անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն, հայտնի կդառնա մրցապայքարի ավարտից հետո միայն: Սակայն մի բան հաստատ է. մեր ընտրանին միասնական է, ունի թիմային պայքարի հզոր ոգի, եւ նպատակին հասնելու համար նրանք, ինչպես նաեւ մեր ֆեդերացիան, անում եւ անելու են հնարավոր ամեն բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել