Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ներկայացնելու են Հայաստանը

Հուլիս 30,2010 00:00

Օգոստոսի 14-ից 26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է ընդամենը 15 օր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում արդեն պատրաստվել են մրցավայր մեկնող մեր մարզիկների, մարզիչների եւ պաշտոնական պատվիրակության մյուս անդամների փաստաթղթերը եւ ուղարկվել կազմկոմիտե:
Սինգապուրում խաղարկվող յուրաքանչյուր մեդալ առանձնահատուկ նշանակություն ունի, իսկ չեմպիոնի կոչում նվաճած ամեն մի մարզիկի անվան դիմաց սպորտի պատմության մեջ գրվելու է «Առաջինը»: Ահա, թե ինչու է պատանեկան օլիմպիական խաղերին ամբողջ աշխարհում մեծ նշանակություն տրվում:
Այս պահի դրությամբ, Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու իրավունք ստացել է 11 մարզաձեւ ներկայացնող 14 մարզիկ-մարզուհի: Արժե՛ հիշեցնել, թե ովքեր են Սինգապուրում մեր երկրից մրցասպարեզ մտնելու:
Ծանրամարտ
Սմբատ Մարգարյան՝ 56 կգ (Երեւան), Գոռ Մինասյան +85 կգ (Գյումրի):
Հրաձգություն
Ռոմիկ Վարդումյան՝ 10 մետր օդամղիչ ատրճանակ (Երեւան):
Նետաձգություն
Վասիլ Շահնազարյան (Արմավիրի մարզ, Մերձավան գյուղ):
Սպորտային մարմնամարզություն
Վահան Վարդանյան (Երեւան):
Ձյուդո
Դավիթ Ղազարյան՝ 66 կգ (Վանաձոր):
Բռնցքամարտ
Հրայր Մաթեւոսյան՝ 60 կգ (Երեւան):
Ըմբշամարտ
Վարոս Պետրոսյան՝ 85 կգ (Գյումրի), հունահռոմեական ոճ:
Արտակ Հովհաննիսյան՝ 46 կգ (Հոկտեմբերյան), ազատ ոճ:
Աթլետիկա
Դիանա Խուբեսերյան՝ 100 մետր վազք (Երեւան):
Ջրացատկ
Գեւորգ Պապոյան՝ 3 մետր ոստնակացատկ (Երեւան):
Թիավարություն
Էդգար Բաբայան՝ կանոե, սպրինտ եւ սլալոմ (Երեւան):
Լող
Անահիտ Բարսեղյան՝ 50 եւ 100 մետր թիկնալող (Երեւան):
Սերգեյ Պեվնեեւ՝ 50 եւ 100 մետր ազատ լողաոճ (Երեւան):
ՀԱՕԿ-ի լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Սինգապուրում ՀՀ պատվիրակության գլխավոր հանձնակատարն է օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Մեր պատվիրակությունը մրցավայր մեկնելու է օգոստոսի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել