Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցը մասամբ բավարարեցին

Օգոստոս 05,2010 00:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափը երեկ ավելացվեց 1 տարով: Նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Այսպիսով, դատարանը մասնակիորեն բավարարեց զոհերից Հ. Սինանյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը: «Առավոտի» հարցին, թե արդյոք իրեն բավարարե՞ց  վերաքննիչի որոշումը, Տ. Հայրապետյանն ասաց. «Մենք պահանջ էինք ներկայացրել, որ վերջնական պատիժ նշանակվի 5 տարի ազատազրկման ժամանակով: Գտնում եմ, որ բողոքը մասամբ բավարարվել է. ինչ-որ առումով պատժաչափն ավելացվել է: Արդարությունը վերջնականապես կվերականգնվի, եթե ամբաստանյալին տրվի ավելի խիստ պատիժ, քանի որ երեք տարին, մեր կարծիքով, խիստ պատիժ չէ»:
Նշենք, որ տուժող Հասմիկ Սինանյանի մյուս փաստաբան Ավագ Լալայանի բողոքը դատարանը մերժեց: Վերջինս խնդրել էր գործը վերադարձնել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ անցկացնել նոր դատաքննություն: Ա. Լալայանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Որոշումը ոչ թե պետք է ինձ բավարարի, այլ տուժողին: Հենց նա էլ պետք է որոշի՝ դիմե՞լ վճռաբեկ դատարան, թե՞ ոչ»: Իսկ գործով տուժողը նիստին ներկա չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել