Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակը» կյանքի նշաննե՞ր է ցույց տալիս

Օգոստոս 05,2010 00:00 Share

Օրերս կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում ծայրաստիճան անհաջող հանդես եկող Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր ժողովը, որում հայտարարվել է ակումբում մոտ ժամանակներս կատարվելիք բարեփոխումների ու դրան հետեւող դրական տեղաշարժերի ակնկալիքների մասին: Այս տեղեկատվությունը հրապարակել է armfootball.com-ը եւ շարունակել, որ ակումբի գործադիր տնօրեն Անդրանիկ Ադամյանը թղթակցին տված իր հարցազրույցում ասել է, թե մի քանի հարցերի ճշգրտումից հետո, մոտ օրերս կհայտարարվի բարեփոխումների մանրամասների մասին: Իսկ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը տեղեկացրել է, որ այս պահին թիմում փորձաշրջան են անցնում Ախալցխայից հրավիրված երկու ֆուտբոլիստներ՝ դարպասապահ եւ կիսապաշտպան, (նրանց անունները, սակայն, չեն հրապարակվում), որոնք իրենց վատ չեն դրսեւորում եւ հնարավոր է՝ նրանց հետ պայմանագիր ստորագրվի:
Armfootball-ը գրում է, որ սա առաջին անգամ է, որ Գյումրիի ամենատիտղոսավոր թիմը՝ ձգձգվող մարզական ճգնաժամից դուրս գալու համար, համալրվում է լեգեոներական ֆուտբոլիստներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031