Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Օգոստոս 06,2010 00:00 Share

Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները, որոնք տնամերձ այգիներ ունեն, ոռոգման ջուր չունենալու պատճառով տարիներ շարունակ խմելու ջուր են օգտագործում: Եթե բնակիչները որոշ չափով հարցը լուծում են, ապա հարակից կանաչ տարածքներն ու բուսական աշխարհը ջուր չլինելու պատճառով պարզապես անապատացել են. «Խմելու ջրով ինչքան կարող ենք ջրել, էդպես ոնց կլինի, էլ չենք հասցնում»: Այս առնչությամբ, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Գարիկ Գրիգորյանն էլ պարզաբանեց. «Քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ծրագրով, 2011-ին նախատեսված է ոռոգման ջրագծերի ավելացում, քիչ-քիչ բոլոր թաղամասերում էլ կանցկացվեն, հերթը նաեւ Շահումյան 4-րդ փողոցին էլ կհասնի: Եթե կենտրոնական ջրագծերն անցկացվեն՝ սեփական հատվածները մեխանիկորեն կկպնեն այդ գծերին: Ծրագիրն իրականացնելու համար առաջնահերթությունը տալու ենք լայնամասշտաբ փողոցներին, որտեղ բնակիչներն ավելի շատ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031