Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՃՅՈՒՆԻ ՎԵՐՋՈՒՅԹԸ

Օգոստոս 06,2010 00:00 Share

Լեհական մամուլը պնդում է, որ ռուսները, որոնք կազմակերպել են այդ երկրի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի դիակի տեղափոխումը Լեհաստան, կանխամտածված կերպով փոխել են նրա աճյունի մասերը: Բրիտանական The Times-ի մատուցմամբ, ավիավթարի արդյունքում զոհված նախագահի երկվորյակ եղբորը մոտ կանգնած աղբյուրը լեհական Rzeczpospolits թերթին տեղեկացրել է, թե Լեհ Կաչինսկիի դագաղում հայտնվել է ավիավթարի արդյունքում զոհված լեհ գեներալներից մեկի ձեռքը: Ո՛չ այդ գեներալի անունը, ո՛չ էլ այն, թե ինչպես է նույնականացվել վերջույթը՝ չի մատնանշվում: Աղբյուրի ասելով, ռուս փրկարարները չեն կարողացել աղետի վայրում գտնել Կաչինսկիի մարմնի բոլոր մասերն ու միջազգային սկանդալից խուսափելու եւ այդ փաստը կոծկելու համար նախագահի պոկված թեւի փոխարեն զոհերից մեկի ձեռքն են դրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031