Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլեմինգ Սերիցլեւը պատրաստվում է հեռանալ

Օգոստոս 07,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածուներ, Բելգիայի «Ռոզելար» թիմի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը եւ Երեւանի «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանը դադարեցրել են մարզումները Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում օգոստոսի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպմանը նախապատրաստվող այս տարիքային խմբի մեր ընտրանու կազմում, քանի որ առաջինը վնասվածք է ստացել, իսկ երկրորդի վերաբերյալ մարզչական շտաբը հավաքական չընդգրկելու որոշում է կայացրել խաղային պրակտիկա չունենալու պատճառով:
Իսկ ահա, ըստ «Sportinfo»-ի, Ֆլեմինգ Սերիցլեւը «Ֆուտբոլ Պլյուսին» տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո լքելու է թիմը: Դանիացի մասնագետը որոշել է գլխավորել Իրանի «Մաս» ակումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել