Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում 15 մարդ է զոհվել

Օգոստոս 10,2010 00:00

Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում Կենտրոնական Եվրոպայի եւ բալթյան տարածաշրջանի երկրներում առնվազն 15 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, աննախադեպ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել ափերից եւ ջրհեղեղի պատճառ դարձել՝ մասնավորապես Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Բոգատին եւ Գերմանիայի արեւելքում գտնվող Գերլիցա քաղաքներում: Զոհերի թվում են Լեհաստանի եւ Գերմանիայի՝ երեքական, Չեխիայի՝ հինգ եւ Լիտվայի՝ չորս քաղաքացիներ, եւս երեք հոգի համարվում է անհետ կորած: Զոհերի թվում 55-ամյա մի հրշեջ ծառայող կա, որը խեղդվել է ջրամբարի փլուզման արդյունքում, երեք հոգի խեղդվել է սեփական տան ներքնահարկում:
Զինվորականները, ոստիկանության եւ հրշեջ ծառայության ուժերը աղետի գոտուց մարդկանց տարհանման գործողություններ են սկսել: Գերլիցայում Նեյս գետի մակարդակը հասել է ռեկորդային՝ 7,07 մետր մակարդակի եւ ողողել է քաղաքի փողոցները: «Մենք ոչինչ չկարողացանք անել»,- լրագրողներին հայտարարել է Գերլիցայի քաղաքապետը: Միայն այդ քաղաքում տարհանվել է շուրջ 1500 մարդ: Կենտրոնական Եվրոպայի եւ բալթյան երկրների տարածքում այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ ջրհեղեղն է: Նախորդը տեղի էր ունեցել մայիս-հունիս ամիսներին եւ 30 մարդու կյանք էր խլել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել