Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 10,2010 00:00 Share

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Կարակասում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածությունը: BBC-ի փոխանցմամբ, Չավեսը վենեսուելական հեռուստատեսության երթերում հայտարարել է, թե ԱՄՆի կողմից առաջարկվող դեսպան Լարրի Պալմերը Վենեսուելայի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ է արել: «Եվ դո՛ւ, Օբամա, դեռ կարծում ես, որ ես կընդունե՞մ այդ պարոնին՝ որպես դեսպան: Ո՛չ, դա անհնարին է»,- հայտարարել է Չավեսը:
Իր թեկնածությունը հաստատող ԱՄՆ սենատին հասցեագրած գրության մեջ դիվանագետը նշել էր, թե Չավեսի գլխավորած կառավարության եւ այդ երկրի հարեւան Կոլումբիայի ձախակողմյան ապստամբների միջեւ «ակնհայտ կապեր» կան, նաեւ շեշտել էր, թե վենեսուելական բանակի բարոյական ոգին բավականին թույլ է: Դեսպանի թեկնածուի այդ ձեւակերպումները Վենեսուելայի ԱԳՆում բողոքի ալիք էին բարձրացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031