Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ

Օգոստոս 10,2010 00:00

Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների ֆուտբոլային թիմը գերազանց հանդես եկավ Օսլոյում անցկացված «Նորվեգիայի գավաթ» միջազգային ավանդական խոշոր մրցաշարում՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Մեր աղջիկներն իրենց ենթախմբում գրավելով առաջին տեղը՝ անցան փլեյ-օֆֆ, որտեղ միմյանց հետեւից հաղթեցին նաեւ «Սնոգին», «Լեյրային», «Ֆորտունային» ու մտան կիսաեզրափակիչ: Խաղային անհամեմատ ավելի շատ փորձ ունեցող «Գրանտի» հետ էլ մեր ֆուտբոլիստուհիները հավասար պայքար մղեցին՝ հանդիպման հիմնական ժամանակում փոխանակելով երեքական գնդակ: Սակայն ավելացված ժամանակում, որտեղ գործում էր ոսկե գոլի օրենքը, հաջողությունն ուղեկցեց մրցակցին ու մերոնք բավարարվեցին երրորդ տեղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել