Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դատախազին ծեծել են Ռամադանի ժամանակ ծխելու համար

Սեպտեմբեր 04,2010 00:00

Թուրքիայի Յոզգաթ բնակավայրում ավտոբուսի սպասող հանրապետական դատախազին ծեծել են ծխելու համար: Դատախազին տեղափոխել են հիվանդանոց, իսկ նրան ծեծող 2 հոգուն ստորագրությամբ բաց են թողել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Milliyet-ը:
Ըստ աղբյուրի, դատախազ Օզջան Չուբուքօղլուն կանգառում սպասելիս է եղել ավտոբուսի, երբ 2 հոգի մոտեցել են եւ հարցրել, թե Ռամադանի ընթացքում ինչո՞ւ է ծխում: Դատախազը ուշադրություն չի դարձրել հորդորներին եւ շարունակել է ծխել: Անցորդները հասկացել են, որ դատախազի հետ գործ ունեն, բայց, այնուամենայնիվ, սկսել են ծեծել նրան: Շտապօգնության մեքենայով դատախազին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի հետ կապված՝ ոստիկանություն բերման ենթարկված 2 անցորդները ստորագրությամբ բաց են թողնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել