Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԻ ԱՐԳԵԼԱՆՔՆ ՈՒ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Ռուսական երաշտը ազդել է Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի վրա: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում էր դպրոցական սնունդ ծրագիր սկսել Արագածոտնում եւ Արմավիրում՝ ընդհանուր հաշվով շուրջ 700 դպրոցների տարրական դասարաններում սովորող 50.000 երեխաների համար: Ծրագիրը, «Ա1+»-ի փոխանցմամբ, նախատեսված էր սկսել այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Ինչպես նշվում է ՊՀԾ մամուլի հաղորդագրության մեջ, «Ռուսաստանում տեղի ունեցած խիստ երաշտի եւ այդ առնչությամբ նախագահ Պուտինի կողմից այդ երկրից հացահատկի ներկրումների նկատմամբ դրված արգելանքի առնչությամբ 50.000 դպրոցականի համար դպրոցական սնունդ կազմակերպելու ՊՀԾ հայաստանյան ծրագրի նախնական պլանը փոխվեց»:
Ներկայիս դրությամբ ծրագիրը հնարավոր է սկսել միայն 12 000 երեխայի համար՝ օգտագործելով ՊՀԾ-ի՝ Հայաստանում եղած սննդի պաշարները: Ծրագիրը շուտով կմեկնարկի Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում, իսկ մինչեւ տարեվերջ երեխաների թիվը կհասցվի պլանավորված 50 000-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել