Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ Ա՞ՅՑՆ Է ՆՊԱՍՏԵԼ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ի տարբերություն անցած օրերի՝ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: «Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի լույս 6-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել