Լրահոս
Օրվա լրահոսը

Չվախենա՞նք հիվանդություններից

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

Հանրապետության որոշ շրջաններում աֆրիկյան ժանտախտի նոր բռնկում է սկսվել, սակայն երեւանյան շուկաներում խոզի միսը չի պակասել: «Գումի» շուկայի մսավաճառները վստահեցնում են, որ հիվանդ միս շուկայում չկա:
«Մեր շուկայում առանց լաբորատոր ստուգման անցնելու միս չենք ստանում»,- ասում է Ա.-ի հետ զրուցած մսավաճառ Անդրանիկը եւ հավաստում, որ մարդկանց շրջանում խուճապ չկա, բոլորն էլ փող լինելու դեպքում գալիս՝ գնում են: Նրա խոսքերով, սկզբնական շրջանում մի փոքր մարդիկ խառնվում էին, հետո տեսնելով, որ ոչ մի լուրջ բան չկա, շարունակում են գնել: Մսավաճառն ավելացնում է, որ խոզի մսի գինը նույնպես փոփոխության չի ենթարկվել՝ ինչպես կարանտինից առաջ էր, նույնն էլ հիմա է՝ 1600-2600 դրամ: «Մեր հանրապետությունում խոզի գլխաքանակը շատ-շատ է, իսկ մենք ծախում ենք ոչ թե շրջաններից բերված խոզի միսը, այլ առանձին ֆերմերներից ենք գնում»,- նշում է նա: Նույնն է հաստատում նաեւ շուկայի լաբորատորիայի բժիշկը: «Կարանտին հայտարարված շրջաններից միս դուրս չի գալիս, որ վաճառեն, էնտեղ էլ հենց հորվում են հիվանդ խոզերը: Այդուամենայնիվ, մենք ամենօրյա ստուգում անցկացնելուց հետո ենք միայն միսը դնում վաճառքի»,- ավելացնում է բժիշկ Թելման Դավթյանը: Բայց նա բոլոր դեպքերում եւս մեկ անգամ զգուշացնում է, որ աֆրիկյան ժանտախտը եթե հանկարծ հայտնվի էլ պատահական փողոցի վաճառասեղաններին, որը ըստ նրա՝ գրեթե անհնար է, միեւնույն է՝ դա ոչ զոնոս հիվանդություն է, այսինքն՝ կենդանիներից մարդուն չի փոխանցվում: «Մսից մարդը չի վարակվում, միայն խոզը խոզից է վարակվում»,- նշում է շուկայի լաբորատորիայի բժիշկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել