Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀՈՂԸ ՉԲԵՐ Է

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

Թեեւ կառավարությունը Հայաստանում ցորենի արտադրության ընդլայնման ծրագիր է կազմել, ալյուրի արտադրությամբ եւ հացահատիկի ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերության նախագահ Իվան Մուսոյանն ասում է, որ ցորենի տեղական արտադրությունն ապագա չունի: «Մեր տեղական ցորենը որակապես բարձր չէ, գյուղացին մելիորացիայի խնդիր ունի, քիմիական միջոցներ չի կիրառում, սերմի որակը բարձր չէ: Ցորենի բերքի մեջ ցորեն ենք փնտրում՝ այնքան խոտաբույսեր կան մեջը»,- news.am-ին ասել է Ի. Մուսոյանը:
Նրա կարծիքով՝ այն հողերը, որ ցորենի տակ են դրվում, կարելի է օգտագործել այլ կուլտուրաներ մշակելու համար, որոնք մի քանի անգամ բարձր եկամտաբերություն ունեն: «Չբեր կնոջը չես կարող ստիպել, որ երեխա բերի»,- հացահատիկի մշակությունը Հայաստանում այսպես բնութագրեց «Մանչո Գրուպի» նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել