Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Սյունիքի մարզում 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվել է 1103 երեխա, 50-ով պակաս, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն` ծնունդների թիվը նվազել է հիմնականում Կապանում, Սիսիանում, Ագարակում եւ Մեղրիում: 2009 թվականի ութ ամսում Կապանի բժշկական կենտրոնում ծնվել էր 351 երեխա, իսկ այս տարի հունվար-օգոստոս ամիսներին 317 ծնունդ է գրանցվել: Սիսիանի բժշկական կենտրոնում նախորդ տարվա առաջին ութ ամիսներին 254 երեխա էր ծնվել, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին՝ 238: Ագարակ քաղաքում 79 ծնունդ եղել է 2009թ. հունվար-օգոստոսին, իսկ այս տարի՝ 26-ով պակաս: Նորածինների թիվը 5-ով նվազել է Մեղրիում:
Ի տարբերություն մարզի այս քաղաքների, ծնունդների աճ է արձանագրվել Քաջարան եւ Գորիս քաղաքներում: Տարեսկզբից մինչեւ սեպտեմբեր Գորիսում ծնվել է 397 երեխա, 22-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 9-ով աճել է նաեւ Քաջարանի նորածինների թիվը:
2009թ. երկրորդ եռամսյակում գրանցվել է 4 մեռելածին երեխա, այս տարվա երկրորդ եռամսյակում կրկնակի ավելի՝ ութ մահացած ծնված երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել