Լրահոս
Օրվա լրահոսը

Օրն ու վայրը վերջնականապես հայտնի են

Սեպտեմբեր 09,2010 00:00

Ըստ «Fightnews»-ի տարածած լրատվության, որը վկայակոչել է աշխարհի բացարձակ չեմպիոն, առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերին, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող վանաձորցի բռնցքամարտիկի հաջորդ մրցելույթը լինելու է դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասի մարզական շոուի գլխավոր իրադարձությունը:
Վիկի մրցակիցն Աբներ Մասերն է: Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կայանալու է նաեւ նույն քաշում IBF-ի գործող չեմպիոն Իոննի Պերեսի եւ այդ գոտու նախկին տիրակալ Ջոզեֆ Ագբեկոյի միջեւ ռեւանշ մրցամարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել