Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԱՆԻՄԱՆԻԱՅԻ» «ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ»

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը՝ կարմիր գորգով ու հայաստանյան մյուս փառատոներին բնորոշ «ատրիբուտներով»: Փառատոնին կանդրադառնանք ֆիլմերը դիտելուց հետո: Օգոստոսի 11-ից կինոփառատոնը սկսել էր լրատվամիջոցների հավատարմագրման գործընթացը, որի համար պահանջվում էր լուսանկար, խմբագրից դիմում-նամակ, նաեւ հարկավոր էր լրացնել հայտադիմումի ձեւը: «Ռեանիմանիայի» կազմակերպիչներն էլ «սպառնում» էին, թե վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվելու: Ինչպես հարկն է, «Առավոտն» ամեն ինչ ներկայացրեց ժամանակին: Փառատոնի նախագահ Վրեժ Քասունու հետ զրույցից հետո անգլերեն հայտի ձեւն էլ փոխարինվեց հայերենով: Երբ պարոն Քասունուն ասացինք, որ հայտը լրացնելը ժամանակի կորուստ է, նա նախատեց մեզ, թե իրենք աշխատում են միջազգային չափանիշներով եւ բոլոր հայտնի փառատոների համար նման հայտերը պարտադիր պայման են: Հայտն էլ լրացրինք:

Երեկ, սակայն, մեզ հանձնվեցին բեյջեր (կրծքանշաններ)՝ առանց մեր լուսանկարների: Փառատոնի հասարակության հետ կապերի եւ մարկետինգի մենեջեր Հրաչուհի Բարսեղյանը կատարվածի համար բավարարվեց ներողություն խնդրելով, իսկ հարցին՝ կշտկվե՞ն արդյոք իրենց փնթի աշխատաոճի արդյունքում ծնված աննկար բեյջերը, չկարողացավ պատասխանել: Երեւի հարցին էլի միջազգային չափանիշներով մոտեցավ՝ իրենց նախագահ Քասունու նման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել