Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ

Սեպտեմբեր 14,2010 00:00

«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է մի նամակ՝ ուղղված ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին: vanadzor. [email protected] հասցեից ուղարկված նամակում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի ուսուցիչների անուններն են: Նամակում էլ նշված է. «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի կոլեկտիվը «գոհունակությամբ ընդունեց» կրթական բարեփոխումների ողջ փաթեթը, ինչպես նաեւ վերջին երկու տարիներին կատարված «ռազմավարական տեղաշարժերը», որոնք կատարվեցին մասնագետներին՝ ըստ առարկայական հոսքերի ստորաբաժանման ժամանակ: Ուսուցչի մեջ մեկընդմիշտ «ամրապնդվեց հավատը» հարազատ պետության հոգածության նկատմամբ:
Առաջատար հոսքային մասնագետներն ընտրված են վաղեմի դերը չկորցրած «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, որի նորացված տարբերակն է՝ «կեսուր-կեսրար, հարս-փեսա, քեռի-մորքուր…»: Դրամի խրոնիկական անբավարարությամբ տառապող դասախոսները (խմող եւ ոչ այնքան, պաշտպանած եւ ոչ այնքան, մանկավարժական կրթությամբ եւ ոչ այնքան) ձգտում են ներթափանցել մեղվափեթակ (վարժարան՝ մեղրոտ) պատահական մեղուներին (անտեր, անխնամի, անբարեկամ, 0 ուսուցիչ) խայթելու եւ դուրս մղելու նպատակով: Վարժարանի ստաժավոր ուսուցիչների մի մասը դուրս է մղվել համատեղությամբ աշխատելու պատճառով, նրանց թափուր տեղերը լրացրել են երկու-երեք տեղ աշխատող, վարչական աշխատանքով զբաղվող, կրկնուսույցների հոծ խմբեր, ոչ պետական ծրագրով պարապող դասախոսներ: Մի ստվար մասն էլ դեռեւս պահվում է դասղեկի (պահակ) կարգավիճակով: Ի դեպ, կարգավիճակի մասին: Վարժարանն այն դեռ չունի… Հուսով ենք, որ կհամալրվենք նոր մասնագետներով (նոր՝ նշանակում է հոլովները նոր սովորող, թվաբանությունը նոր ուսումնասիրող, պատմությունը նոր սերտող): Շնորհակալ ենք «հոգածության» համար…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել