Լրահոս
Օրվա լրահոսը

Դաղստանում 13 գրոհային է սպանվել

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Վերջին օրերի ընթացքում Դաղստանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է 13 գրոհային: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կենտրոնը:
Ի պատասխան կիրակի օրը Ռուսաստանի ՆԳՆ ՊՎ ծայրահեղականության դեմ պայքարի տարածաշրջանային բաժնի պետ Գապալ Հաջիեւի սպանության, Մախաչկալայում իրականացված գործողության արդյունքում 10 գրոհային է սպանվել: Եվս մեկ գործողություն իրականացվել էր Կիզիլյուրտովսկի շրջանի Կոմսոմոլսկոյե գյուղում: Այստեղ սպանվել է 3 գրոհային, նաեւ տեղական վարչակազմի ղեկավար Խվարզատ Շարիպովը, որը փորձել էր իրավապահների եւ գրոհայինների միջեւ միջնորդական առաքելություն իրականացնել:
Հայտնի է նաեւ, որ անցած կիրակի օրը Դաղստանում գրոհայինների դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է նաեւ ոստիկանության երկու աշխատակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել