Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ 968 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցը կստանա առնվազն 7,2 միլիոն եվրո: Բոլոր 32 ակումբները մասնակցության համար կստանան 3,9-ական միլիոն եվրո: Յուրաքանչյուր հանդիպման համար՝ անկախ արդյունքից, ակումբը կստանա եւս 550 հազար եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը ակումբին կբերի եւս 800 հազար, ոչ-ոքին՝ 400 հազար եվրո: Եթե թիմը խմբային փուլում վեց հաղթանակ տանի, կստանա 15 միլիոն եվրո՝ 12 միլիոն առանձին հաղթանակների համար, եւս երեք միլիոն՝ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար: Քառորդ եզրափակչի մասնակիցը կստանա 3,3 միլիոն, կիսաեզրափակչի մասնակիցը՝ 4,2 միլիոն եվրո: Չեմպիոնների լիգայի հաղթողն այս տարի էլ կստանա 9 միլիոն եվրո, իսկ եզրափակչում պարտություն կրած թիմը՝ 5,6 միլիոն եվրո, 400 հազար ավելի, քան անցած տարի: 32 թիմերը բոնուսներով, պարգեւավճարով եւ հեռուստատեսային իրավունքի վաճառքից ընդհանուր առմամբ կստանան 968 միլիոն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել