Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել են երկրպագելու, զանգում են ու բարեմաղթանքներ հղում

Սեպտեմբեր 23,2010 00:00

Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  երեկվանից պայքարի մեջ ներգրավվեց մեր ծանր հրետանին: Ընդհանրապես, հայ ծանրորդների մրցելույթները մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների  շրջանում: Մասնավորապես, տողերիս հեղինակին օրերս զանգեց Ախթալայի քաղաքապետը եւ իր ու համաքաղաքացիների անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց հայ ծանրորդներին: Մեր մարզիկներին տեղում աջակցելու նպատակով Մոսկվայից Անթալիա է ժամանել մարզասերների 22 հոգանոց մի խումբ: Նրանց են միանալու նաեւ այստեղ հանգստացող մեր հայրենակիցները:
Իհարկե, երկրպագուների ներկայությունն ու աջակցությունը դրական լիցքեր են հաղորդում մարզիկներին, այն էլ՝ արտասահմանում: Սակայն դա հղի է նաեւ բացասական հետեւանքներով, եթե մարզասերն իր ավելորդ ակտիվ ներկայությամբ խանգարի ծանրորդների մարզումներին, օրվա ռեժիմին, մրցահարթակում ծանրաձողի եւ մրցակիցների հետ պայքարին տրամադրվելուն: Այդ իսկ պատճառով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մարզիչներին եւ մարզիկներին խստագույնս արգելել է մինչեւ մրցման ավարտը ցանկացած շփում մարզասերների հետ՝ վերջիններիս  էլ բացատրել այդ  շփումների վնասաբերությունը եւ հորդորել այդ ամենը հետաձգել մինչեւ տվյալ ծանրորդի մրցելույթի ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930