Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատիսն» առաջին հանդիպումը կանցկացնի Չեւակատայի հետ

Սեպտեմբեր 25,2010 00:00

\"\"Կուրսկի միջազգային մրցաշարի կազմակերպիչներն արդեն հրապարակել են մրցաշարի խաղացանկը: «Հատիսն»  առաջին հանդիպումն անցկացնելու է Վոլոգդայի «Չեւակատա»  թիմի հետ, որին 2 անգամ հանդիպել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում: Ըստ  ArmSport.am-ի,  այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկելիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Կուրսկի «Դինամոն»  եւ Կիեւի Տիմ ՍԿՈՒՖ թիմը: «Հատիսը» Կուրսկ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին: Թիմն արդեն վերադարձել է Ծաղկաձորից, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել