Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կախված է մեզնից»

Սեպտեմբեր 25,2010 00:00

Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով այս օրերին Խանտի Մանսիյսկում մասնակցում է համաշխարհային օլիմպիադային, ArmSport.am-ի հետ զրույցում հակիրճ ներկայացրել է  իր տպավորությունները տարվա գլխավոր շախմատային իրադարձության մասին. «Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Կարելի է միայն նշել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Խանտի Մանսիյսկի օլիմպիադան լավ տպավորություն է թողնում: Կցանկանայի հայ մարզասերներին հայտնել, որ ամեն ինչ անում ենք՝ արդարացնելու համար նրանց սպասելիքները: Ինչ վերաբերում է օլիմպիադայի ընթացքին, ապա իրոք հաճելի անակնկալ էր, որ 3-րդ տուրում Ուկրաինան միավոր կորցրեց Խորվաթիայի հետ խաղում: Բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ ամեն ինչ կախված է մեզնից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել