Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպուտ՝ «հնդկա-չինական» ոճով

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\" \"\"

Կողոպուտը, եթե կատարվել է կատարողի կամ կատարողների նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: «Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմելու Կենտրոնի քննչական բաժնի քննիչը, որպեսզի կողոպուտ կատարելու կասկածանքով 2 ամսվա կալանք կիրառվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի նրբանցքի 5-րդ շենքի բնակիչ, «Հնդիկ» մականվամբ հայտնի 26-ամյա Ռուբեն Արամի Քոչարյանի եւ Գոգոլի 73 տան բնակիչ, «Չինացի» մականվամբ 21-ամյա Ռոբերտ Սամսոնի Շահինյանի նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: «Չինացին» ու «Հնդիկը» միայն Երեւան քաղաքում կատարել են մեկ տասնյակից ավելի կողոպուտներ: Հիմնականում նրանց թիրախը եղել են կանայք եւ երիտասարդ աղջիկներ, որոնց պարանոցներից ակնհայտ քաշել-պոկելու միջոցով թռցրել են շթղաները: Մասնավորապես՝ Նորքի 4-րդ զանգվածի 21 շենքի մոտ կողոպտել են Կարինե Շմավոնյանին՝ տարել ոսկե շղթան, Մաշտոցի պողոտայում նույն եղանակով կողոպտել են Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ, «Հով» դեղատան մենեջեր Նոյեմզար Արշակյանին, տարել վզնոցը: Ոստիկանները ունեն լուրջ կասկածներ, որ հնարավոր է, «հնդկա-չինական» «կոալիցիայի» կողոպտիչները նմանատիպ այլ հանցագործություններ էլ կատարած լինեն: Տուժող քաղաքացիները ցանկության դեպքում կարող են դիմել ոստիկանության կենտրոնի բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել