Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ՊԻՏԻ ՏԵՍՆԵԼ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 01,2010 00:00

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխություններին՝ ասել էր. «Պարզապես գտանք, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները որեւէ խնդիր չեն լուծում, խնդիրը պիտի տեսնել «Հանրակրթության մասին» օրենքում»: Ի պատասխան մեր դիտարկման, թե, փաստորեն, կատարվեց այն, ինչի մասին օրինագծի քննարկման ժամանակ եւ Դաշնակցությունն է խոսել, եւ ինքը՝ Գալուստ Սահակյանը, եւ դրսում հավաքված մարդիկ, պարոն Սահակյանը նկատեց. «Որեւէ մեկը չի ահազանգել, առաջինը եղել է իմ առաջարկությունը, եւ իմ քաղաքական թիմում կարողացել եմ հասկանալի դարձնել, որ այն գաղափարը, որը դրված է մեր առջեւ, եւ որը ես ինքս էլ եմ գնահատում, կարելի է լուծել եւ այս ճանապարհով: Մենք փորձել ենք համախումբ ձեւով, նաեւ ես եւ ԱԺ նախագահը, շատ շահագրգիռ մարդկանց ենք հրավիրել, նաեւ՝ աղմկողների մի մասին, սակայն, ցավոք, նույնիսկ առանձին հանդիպումների ժամանակ մարդիկ մտածում են, որ ոչ թե պետք է հարցը քննարկել եւ ընդունելի լուծում գտնել, այլ եթե անգամ լավ բանը իշխանությունն է ասում, ուրեմն պետք է «ոչ» ասել եւ աղմկել: Մենք այս մոտեցումը չենք ընդունում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել