Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԽՈՐՈՎԱԾԱՆՈ՞Ց

Հոկտեմբեր 01,2010 00:00

«Եկեղեցու մեջ խորոված էին արել, պատերի խորշերի մեջ ալկոհոլի կիսադատարկ շշեր կային, ուտելիքի ամաններ, կեղտոտ բաժակներ: Եթե ուզում ենք մեր այսօրվա հասարակության իրական դեմքը տեսնել, պիտի գնանք Հավուց թառի վանք: Աղջոց վանքում նույնպես ահավոր վիճակ էր: Հաջորդ օրը, երբ Կաքավաբերդ էինք բարձրանում, քարայծեր տեսանք ժայռի վրա: Դա մեզ շատ ուրախացրեց: Սակայն ամրոցից իջնելիս կրակոցներ լսեցինք Կաքավաբերդի ձորում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանը: Նա վերջերս էր այցելել Խոսրովի արգելոցում գտնվող Հավուց թառ վանք եւ զարմացել մարդկանց նման անխնա վերաբերմունքից: Ըստ Վահագն Փիլիպոսյանի, իրենք մոտ 2 ամիս առաջ իրենց ուժերով բարեկարգել էին տարածքը. «Շատ ահավոր տեսարան էր այնտեղ: Փորձեցինք մեր ուժերով մի քիչ մաքրել, բարեկարգել: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, թե դա Գյոլասոր գյուղատեղում է եղել: Դա ես բացառում եմ, քանի որ այնտեղի կրակոցները Կաքավաբերդում չէին կարող լսվել»: Ըստ նրա, դա քարայծի որս է եղել:

Գրող Վահրամ Թաթիկյանն էլ կոչ է արել Հայաստանը ճանաչել տուրիզմի համար անբարենպաստ երկիր:

Պատմամշակութային հուշարձաններում խրախճանքներ կազմակերպողները, բանախոսների համոզմամբ, տեղացիներն են. օրինակ, Հավուց թառի դեպքում՝ Գողթն եւ Գառնի գյուղերի բնակիչները. «Նրանք ամեն աշուն ուխտի են գնում Հավուց թառ, եւ այդ ուխտը վերածվում է վանդալիզմի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031