Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելու փոխարեն սիրում է գործել

Հոկտեմբեր 01,2010 00:00

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը նախապատրաստվում է «Super Six»-ի նախնական փուլի վերջին՝ անգլիացի Կարլ Ֆրոչի հետ մենամարտին, հայտարարել է, թե չի պատրաստվում ժամանակ եւ ուժ վատնել բարբաջանքների վրա եւ գերադասում է ժամանակն ավելի արդյունավետ ու նպատակային օգտագործել: Հիշեցնենք, որ բրիտանացու ստացած վնասվածքի պատճառով նախապես նոյեմբերի 2-ին նշանակված նրանց մենամարտը հետաձգվել է 25 օրով: «Ես շատախոսել չեմ սիրում, այլ գերադասում եմ ամեն բան ապացուցել ռինգում: Ես բոլորին էլ հարգանքով եմ վերաբերվում, անկախ նրանից՝ մարզի՞կ են նրանք, թե՞ ոչ: Նպատակս բռնցքամարտելն է, ոչ թե բարբաջելը: Արտասահմանցի շատ բռնցքամարտիկներ, ինչպես, օրինակ, ներկայիս իմ մրցակից Կարլ Ֆրոչն է, սիրում են շատախոսել: Բայց այն, ինչ ցուցադրում են ռինգում, միանգամայն այլ բան է»,- Աբրահամին մեջբերում է Boxsingscene.com-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել