Լրահոս
Օրվա լրահոսը

Նենսի Փելոսին՝ Forbes-ի աղյուսակում

Հոկտեմբեր 09,2010 00:00

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հայամետ կոնգրեսական Նենսի Փելոսին եւ Թուրքիայի երկրորդ ամենախոշոր ընկերության՝ Sabanci Holding-ի ղեկավար խորհրդի նախագահ Սաբանջը Գյուլերը նույնպես տեղ են զբաղեցրել Forbes ամսագրի կողմից կազմված «Աշխարհի ամենաազդեցիկ կանայք -2010» վարկանիշային աղյուսակում։ Forbes-ի վարկածով՝ Նենսի Փելոսին զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ Սաբանջը Գյուլերը՝ 52-րդ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել