Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊՆ-ն՝ կրկնակի գավաթակիր

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության երկրորդ մրցաշարը, որի եզրափակչում պաշտպանության նախարարության հավաքականը 3:0 խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ՀՀ գլխավոր դատախազության թիմի նկատմամբ: Բոլոր երեք գոլերը առաջին խաղակեսում խփեց ՊՆ-ի հարձակվող Կարեն Բադալյանը՝ թիմակիցների օգնությամբ դառնալով այդ հանդիպման հերոսը: Բրոնզե մեդալները բաժին հասան առողջապահության նախարարության համակարգի ներկայացուցիչներին, որոնք երրորդ տեղի համար պայքարում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության էին հասել կրթության եւ գիտության նախարարության հավաքականի նկատմամբ:
Այս մրցաշարը կոչված է հանրապետությունում զարգացնել ընդհանրապես՝ առողջ ապրելակերպը եւ մասնավորապես՝ ֆուտբոլը: Իսկ քանի որ ֆուտբոլն աշխարհում ամենասիրված եւ մասսայական մարզաձեւն է՝ անկախ անհատի տարիքից ու հասարակությունում զբաղեցրած դիրքից, մտահղացման բուն նպատակն էլ առաջին հերթին առողջ ապրելակերպի այս տարբերակը հենց պաշտոնյաների շրջանում արմատավորելու եւ դրա միջոցով այն ազգաբնակչության մեջ տարածելու նպատակ էր հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել