Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԴԻՆԵՐՆ ՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Լույս է տեսել Հասան եւ Ազիզ Թամոյանների «Եզդի ժողովրդի մասնակցությունը ղարաբաղյան պատերազմում» գիրքը: Այնտեղ նշված է, որ եզդիների զորավար Ազիզ Թամոյանի հրամանատարությամբ ու ղեկավարությամբ եզդի ազատամարտիկները 1990-1994թթ. իրենց մասնակցությունն են ունեցել պատերազմին: ԵՊՀ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն էլ գրքում կարծիք է հայտնել, թե նորատիպ հրատարակությունը իր արժանի տեղը կգտնի այն գրքերի շարքում, որոնք գրվել են Արցախյան շարժման, հայոց հողի պաշտպանության վերաբերյալ. «Այն վերաբերում է հայ ժողովրդի հազվագյուտ հավատարիմ ժողովուրդներից մեկին՝ եզդի ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել