Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը եւ մյուսները

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկում է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Այստեղ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցներ լինելու են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսպանացի Ալեքսեյ Շիրովը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինաստանցի Վան Հաոն եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Վերոնշյալ բոլոր շախմատիստները հուշամրցաշարի ավարտից հետո հանդես են գալու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Այստեղ նրանց միանալու են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան) եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել