Լրահոս
Օրվա լրահոսը

12-րդ խաղացողը

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\" 

\"\"

\"\"

 \"\" \"\"

Ֆուտբոլում թիմի հաջողությունը մեծապես կախված է տիբունաներում երկրպագուների առկայությունից եւ ջերմ աջակցությունից: Դրա համար է այս մարզաձեւում ընդունված՝ ֆուտբոլասերներին կոչել թիմի 12-րդ խաղացող:
Սակայն լինում են դեպքեր (ցավոք՝ հաճախ), որ այդ նույն երկրպագուները բառիս բուն իմաստով փորձանք են դառնում իրենց թիմի գլխին՝ լինի դա ակումբային մակարդակի, թե ազգային հավաքականի: Այդ վայ ֆանատները թե ստադիոն տանող ճանապարհին, թե տրիբունաներում իրենց խուլիգանական պահվածքով ավերածություններ են անում, ծեծկռտուքներ սարքում, ինչի հետեւանքով ոչ միայն տասնյակ ու հարյուրավոր կարգապահ ֆուտբոլասերներ են տուժում, այլեւ ֆուտբոլիստներ: Էլ չենք ասում ֆուտբոլային միջազգային ղեկավար մարմինների կիրառած պատժամիջոցների մասին: Ամենաթարմ դեպքը Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Իտալիա-Սերբիա հանդիպումն է, երբ սերբ ֆուտբոլասերների պատճառով հանդիպումը դադարեցվեց եւ հիմա ՈՒԵՖԱ-ն հոկտեմբերի 28-ին կհրապարակի այդ առիթով իր որոշումը:
Լավ է, որ մենք Հայաստանում նման խնդիրներ չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել