Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավ՝ Սանտա Կլաուսի դեմ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"«Սբ. Բոնիֆացիուս» ասոցիացիան, որը հիմնվել է 1849թ. կաթոլիկներին օգնելու համար, Գերմանիայի այն շրջաններում, որտեղ գերակշռում է բողոքական բնակչությունը, սկսել է արշավ՝ Սբ. Նիկողայոս Հրաշագործի հանդեպ պատշաճ մեծարանքի վերականգնման նպատակով, կոչ անելով ստեղծել «Սբ. Ծննդյան տոնի պապից ազատ գոտիներ»: «Սբ. Ծննդյան տոնի պապը» անգլոսաքսոնական երկրների Սանտա Կլաուսի կամ ռուսական Դեդ Մորոզի գերմանական նմանակն է: Հեքիաթային այդ կերպարի հիմքում Սբ. Նիկողայոսն է, ում հիշատակը տոնվում է թե արեւելյան եւ թե արեւմտյան քրիստոնյաների շրջանում՝ Սբ. Ծննդյան տոնի նախօրեին: Սակայն վերջերս Սանտա Կլաուսը սկսել է ընկալվել որպես կոմերցիոն գովազդի անպայման ատրիբուտ, որը կոչված է բարձրացնել Սբ. Ծննդյան տոնի նախօրեին ապրանքների գների մակարդակը: «Սբ. Բոնիֆացիուս» ասոցիացիայում նշում են, որ կուզենային կանխել Սբ. Ծննդյան տոնը կոմերցիոն դարձնելը եւ վերադարձնել բարի հիշատակը Սբ. Նիկողայոս Հրաշագործի՝ բարի աղոթարարի եւ բոլոր նեղյալների օգնականի, ով սովորեցնում է մարդկանց բարիք գործել, սիրել մերձավորին եւ հոգ տանել նրա մասին:
«Ի տարբերություն Սանտա Կլաուսի՝ Սբ. Նիկողայոսը մարդկանց տալիս է ներքին, հոգեկան հարստություն, այլ ոչ թե խրախուսում նրանց՝ պայքարել հանուն նյութական բարիքների»,- ասում են ակցիայի կազմակերպիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել