Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐ ՁԵՌԱԳԻՐԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"1. Ձեռագրի ընդհանուր որակը:
ա) Բոլոր բառերը գրված են անփութորեն (3 միավոր):
բ) Խառը ոճով է գրված՝ բառերի մի մասը գրված է կոկիկ, իսկ կեսը՝ անփութորեն (8 միավոր):
գ) Բոլոր բառերը գրված են շատ կոկիկ (12 միավոր):
2. Տառերի միացումը բառի մեջ:
ա) Համարյա բոլոր տառերը բառի մեջ առանձին են (22 միավոր):
բ) Համարյա բոլոր տառերը բառի մեջ միացված են մեկը մյուսին (18 միավոր):
3. Տառերի թեքությունը:
ա) Ուղիղ գրված տառեր (9 միավոր):
բ) Ուժեղ թեքված դեպի աջ (5 միավոր):
գ) Թեթեւ թեքված դեպի աջ (13 միավոր):
դ) Թեթեւ թեքված դեպի ձախ (4 միավոր):
ե) Ուժեղ թեքված դեպի ձախ (1 միավոր):
4. Տողերի ուղղությունը:
ա) Տողերն իջնում են ցած (0 միավոր):
բ) Տողերն ուղիղ են (11 միավոր)
գ) Տողերը բարձրանում են վերեւ (15 միավոր):
5. Սեղման ուժը թղթի վրա:
ա) Շատ ուժեղ (20 միավոր):
բ) Միջին ուժի (14 միավոր):
գ) Թույլ (7 միավոր):
6. Տառերի ձեւը:
ա) Տառերի անկյունային ձեւ (18 միավոր):
բ) Տառերի անորոշ ձեւ (9 միավոր):
գ) Տառերի կլոր ձեւ (8 միավոր):
7. Տառերը:
ա) Խոշոր տառեր (մինչեւ 7 մմ)-19 միավոր:
բ) Միջին մեծության տառեր (5-7 մմ)- 16 միավոր:
գ) Մանր տառեր (3 մմ-ից փոքր)- 2 միավոր:
Եվ այսպես…
48 միավորից քիչ: Այսպիսի ձեռագիրը բնորոշ է տարեց մարդկանց եւ այն մարդկանց, որոնց իմունային համակարգը թուլացած է:
48-72 միավոր: Այս ձեռագրով մարդիկ տառապում են տարբեր նեւրոզներով: Նրանք հակում ունեն ճարպակալման, ալերգիաների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների:
72-95 միավոր: Այսպիսի մարդկանց հոգեվիճակը շատ կայուն է: Նրանք  հաճախ են հիվանդանում մրսածության հիվանդություններով եւ տառապում են քնի խանգարումներով: Նրանք հակում ունեն էնդոկրին (ներզատիչ) հիվանդությունների եւ ինֆարկտի:
95-105 միավոր: Այսպիսի մարդկանց բնորոշ է արյան բարձր ճնշումը: Նրանք տառապում են ստամոքսի խոցով եւ սրտի հիվանդություններով: Կախվածություն ունեն ալկոհոլի, հանգստացուցիչ պրեպարատների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել