Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվել է հատուկ նշանակության զորամասի սպա

Հոկտեմբեր 26,2010 00:00

Շաբաթ օրը, հոկտեմբերի 23-ին, Արզնիում գտնվող վարժական կենտրոնում՝ բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ, զոհվել է Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի մի սպա: Այդ վարժությունը կատարում են պարաշյուտից ցատկելու հմտություն ձեռք բերելու համար: Հավանաբար, սպայի զոհվելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սպան դրանից առաջ այդ վարժության ժամանակ վնասվածք էր ստացել, կաղում էր եւ վատ կանխազգացմամբ է սկսել իր համար ճակատագրական վարժությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել